Բացահայտեք մեր պատմությունը և հարսանեկան փորձը

Մեր գործը ձևավորելն է, բայց մեր առաքելությունը՝ զգացնել տալը։ Մենք ստեղծում ենք անկեղծ մթնոլորտներ, որտեղ յուրաքանչյուր մանրուք պատմում է ձեր մասին։

Wedding
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի անհատականացված, մասնագիտորեն կազմակերպված և օրվա երջանկությունը կրկնապատկող։

Դը Գարդենը հիմնադրվել է 2017 թվականին՝ սիրո, ստեղծարարության և նվիրվածության հիմքի վրա։ Տարիների աշխատանքի ընթացքում մենք ստեղծել ենք ոճ, որը հայտնի է հենց Դը Գարդենի ոճը անվամբ։

Wedding planners

Մենք ձեզ օգնում ենք հարսանիքն իրական հեքիաթ դարձնել

Մենք գիտենք, որ սա ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, և մենք փորձում ենք ստեղծել մթնոլորտներ, որտեղ սերը, գեղագիտությունն ու ճաշակը միախառնվում են՝ ձեր կյանքի կարևոր օրերը վերածելով հիշարժան պատմությունների։

8+
Տարի Ոլորտում
750+
Գոհ Հաճախորդ

Մեր տեսլականն ու առաքելությունը Ձեր հատուկ օրվա համար

Ամեն ինչ մինչև վերջ՝ հստակ, կառուցվածքային և հոգատար։

Մեր Առաքելությունը

Մենք ոգեշնչում ենք հաճախորդներին՝ իրենց միջոցառումը տեսնել որպես արվեստի գործ և ներկայացնել այնպիսի դետալներով, որոնք կնկարագրեն իրենց։ Մեզ համար կարևոր է ամեն մանրուքի նկատմամբ սրտանց մոտեցումը՝ սեղանի ծաղկից մինչև լույսերի փայլը, անագամ նրանք, որոնք ոչ ոք չի տեսնում և նկատում։

Մեր տեսլականը

Համարձակ և ստեղծարար թիմի շնորհիվ ունենալ շարունակաբար զարգացող, թրենդներին համահունչ, բայց ոչ երբեք շաբլոնային, նոր մոտեցումներով հարուստ և լավագույն ոճերը թելադրող ընկերություն, որն անդադար ընդլայնվում և ընդարձակվում է ոլորտի շուրջ։ Մենք ձգտում ենք լինել այն թիմը, որին վստահում են իրենց կյանքի ամենաթանկ պահերը։

Մեր արժեքները
Նորարարություն և ոճ : Մենք մշտապես ձգտում ենք առաջ մղել դիզայնի սահմանները և թելադրել նոր լուծումներ։
Անհատական մոտեցում : Մեր թիմի յուրաքանչյուր անդամ ունի տարիների փորձ և հավատում է, որ յուրաքանչյուր հաճախորդ եզակի է։
Wedding